ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նոր Ազգային ժողովը

Նոր Ազգային ժողովը
18.01.2019 | 01:44

Հունվարի 14-ին կայացավ Հայաստանի երրորդ հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Դեռ ամիսներ առաջ քաղաքական զարգացումները ցույց էին տալիս, որ այս խորհրդարանն ավելի անբովանդակ է լինելու, քան նախորդը, որտեղ, որպես կոճակ սեղմողներ, ի թիվս այլոց, նստած էին մի խումբ մականունավորներ:


Դեռ անհասկանալի է` սա խորհրդարա՞ն է, թե՞ մանկապատանեկան ակումբ: Իհարկե, այդ մտավախությունը ցրում են դահլիճում երևացող մեկ-երկու տարիքով և փորձառու պատգամավորները, լավ է ասված` տարիքով և փորձառու, նրանցից են Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնազորի պետն ու, ասենք, Հովիկ Աղազարյանը: Այս խորհրդարանը մեր երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ խորհրդարանն է, որտեղ ընդդիմություն չկա, որտեղ երկու կարծեցյալ ընդդիմադիր ուժերն ավելի շատ ընդդիմանում են իրար, քան իշխանությանը: Դա տեսել ենք թե՛ նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե՛ առաջին նիստի օրը, որը կարծես ոչ թե նիստ էր, այլ ԲՀԿ-ԼՀԿ բանավեճ:


Բայց ամենածիծաղելին այն է, որ այս խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց կյանքում զբաղեցրած առաջին հաստիքային պաշտոնը պատգամավորությունն է, պատկերացնու՞մ եք բուհից հետո մարդը, ներեցեք, երեխա պիտի ասեի, միանգամից պատգամավոր է դառնում, մտնում խորհրդարան, ազգային խորհրդարան և որոշում պետության քաղաքացիների նստել-վեր կենալը: Ասածներիս վառ ապացույցն էր նորածին պատգամավորների անկարողությունը քվեարկության ժամանակ, երեք փորձից խորհրդարանը կարողացավ մի կերպ կոճակ սեղմելու ձևը սովորել, իհարկե, բացառությամբ տասներկու հոգու, ավելին` չկարողանալով սպիտակը սևից ջոկել, որոշեցին ձեռք բարձրացնելով հայտնել իրենց «այո»-ն ու «ոչ»-ը: Մի՞թե սա է մեր ազգին բնորոշ խորհրդարանը, որի անդամներից շատերը ծաղրում են պետական կրոնը, ազգային արժեքներն ու ավանդույթները: Այս պատգամավորների զգալի մասն այնքան կարիերիստ ու ցուցամոլ է, որ, ասենք, բաճկոնի վրա գրում են` պատգամավոր: Առավել ծիծաղելի է, երբ այդ ամենը գրվում է զինվորական համազգեստի վրա, փորլուծության աստիճանի ծիծաղելին էլ այն է, որ այդ զինվորական բաճկոնները կրողներից գրեթե ոչ ոք չի ծառայել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ հայկական բանակում: Սա այն խորհրդարանն է, որի կազմում ներգրավված իշխող «Իմ քայլը» դաշինքի երևելի անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե պետք է պոռնոգրաֆիական տեսանյութերի նկարահանումներն ու տարածումը, միասեռականությունը և մի շարք ամոթալի երևույթներ դառնան օրինական: Վերջին հաշվով սա այն խորհրդարանն է, որի կին դեպուտատներից ոմանց համար ազգ, ցեղ, գեն, հայկականություն հասկացությունները ծիծաղելի են: Այսքանից հետո ինքներդ հարցրեք ձեզ` սա հաստա՞տ Ազգային Ժողով է. Տա Աստված, որ «ապ» ժխտական նախածանցի մասին չհիշեք: Եթե սա Ազգային ժողով է, այդ դեպքում ովքե՞ր են մեր պատգամավորները, ովքե՞ր են նրանք: Բացի իրենց անձնագրերից, պատգամավորական վկայականներից ու բաճկոնների ձախ կողմից, նրանց անուններն է՞լ որտեղ կան: Ի՞նչ կարող են անել նրանք, ինչ ծրագրեր կարող են առաջարկել: Ճանաչելով նրանցից շատերին, վստահաբար կարող եմ նշել, որ նրանք իշխող խմբակցության համար ուղղակի գլխաքանակ են, կոճակ սեղմողներ, ոչ ավելին:


Այս խորհրդարանի կարևոր բացթողումներից, եթե չասեմ ամոթալի թերություններից մեկը, որ բոլորինս է, ավանդական կուսակցություններից ոչ մեկի ներգրավված չլինելն է: Ճիշտ է` հնությունը բավարար չէ խորհրդարան մտնելու համար, բայց նրանց անցած ճանապարհը, մասնավորապես անցյալ դարասկզբին` արևմտյան Հայաստանում մղած ինքնապաշտպանական և դրանից հետո սփյուռքում` ինքնության պահպանման դժվարին պատերազմները մեծ ասելիք են բովանդակում նրանց մասին: Բոլոր թերություններով հանդերձ, նրանք ազգային, ազգայնական կուսակցություններ են, ինչու՞ այսօր խորհրդարանում չեն: Ինչևէ, այս հարցին կանդրադառնանք ավելի հարմար ժամանակ, երբ մեծին չլսողի ոտքը քարին կդիպչի:


Ստեղծված իրավիճակում, երբ խորհրդարանը զուրկ է իրական ընդդիմությունից, կարևոր է մտավորականության, հանրային մտքի գործոնը, եթե, իհարկե, դեռ մնացել են այդպիսիք և չեն դարձել ներկա իշանության կցորդը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ