ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Արա Բաբլոյանի ու Նիկոլ Փաշինյանի «ռեկորդը»

Արա Բաբլոյանի ու Նիկոլ Փաշինյանի «ռեկորդը»
30.04.2018 | 20:03

Աժ-ում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ տեղեկանալով՝ այս օրերին ուներ հավաքներ անցկացնելու ազատ հնարավորություն։ «Այո», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
«Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն», - հարցրեց Բաբլոյանը։ «Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն», - եղավ Փաշինյանի պատասխանը։ «Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք», - Բաբլոյանի հաջորդ հարցն է։


«Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք», - ասաց Փաշինյանը։ «Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին», - հետաքրքրվեց ԱԺ նախագահը։
«Այո, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրևսորում էր», - Արա Բաբլոյանի հաջորդ հարցն էր։
«Այո, աներկբա», - Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր։ «Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008-ից հետո», - հարցրեց Բաբլոյանը։
«Ոչ», - կտրուկ պատասխանեց Փաշինյանը։ «Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում», -հարցրեց ԱԺ նախագահը։ «Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք», - պատասխանեց Փաշինյանը։ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ ինքը կոնկրետ պատասխան է ակնկալում՝ այո կամ ոչ։ «Այո՛, ունենք դրական տեղաշարժ, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ