ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սեյրան Սարոյան. Կարտոլով Նոր տարի չենք անելու

Սեյրան Սարոյան. Կարտոլով Նոր տարի չենք անելու
21.12.2017 | 22:24

ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանն ավարտեց աշխատանքները: ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը ԱԺ դահլիճում կոչ արեց շուն ու կատվի պես չբաժանվել իրարից:


«Արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա: Հիմա ով ինչ արեց, արեց: Նիկոլ ջան, ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսե: Մեր գործը մինչև ժամը վեցն ա, ընչի՞ ենք կռվում, չգիտեմ: Արեք սաղս իրար Նոր տարի մաղթենք, մեր ժողովրդին նորմալ Նոր տարի մաղթենք: Ով ինչով կարա, թող ժողովրդին օգնի, որ ուրախ Նոր տարի ըլնի: ՈՒմ ձեռն ինչ կա՝ բաժնեք ժողովրդին: Բուդը մենակ չուտեք, թե չէ լավ չի ըլնի: Կարտոլով Նոր տարի չենք անելու, ընենց անենք, ով ինչ շնորհք ունի, իրա ընտրատարածքում ով ինչ կարա, իրա ժողովրդին օգնի», կոչ արեց Սեյրան Սարոյանը:

Դիտվել է՝ 3727

Մեկնաբանություններ