Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Բանակից խուսափած և հետախուզվող 27 տարեկան ՀՀ քաղաքացիները կազատվեն քրեական հետապնդումից

Բանակից խուսափած և հետախուզվող 27 տարեկան ՀՀ քաղաքացիները կազատվեն քրեական հետապնդումից
06.12.2017 | 16:53

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր խմբակցությունները՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: Նախագծի հեղինակներն առաջարկում են բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

Դիտվել է՝ 5668

Մեկնաբանություններ