Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՌԴ-ից 100 մլն դոլարի վարկին

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՌԴ-ից 100 մլն դոլարի վարկին
06.12.2017 | 16:50

ԱԺ-ն 92 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Հայկական կողմը վճարելու է վարկի 10 տոկոսը և օգտագործելու է վարկը 2018-2022 թվականներին, վարկի առաջին վճարումը կատարվելու է 2023-ին: Պետական արտահանման վարկը պետք է վերադարձվի 15 տարում, իսկ ռազմական տեխնիկայի մատակարարումները կկատարվեն 5 տարում:

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ