ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱԺ լսումները` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագծի վերաբերյալ

ԱԺ լսումները` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագծի վերաբերյալ
27.11.2017 | 19:57

ԱԺ-ում «Ելք» խմբակցության «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ԵԱՏՄ պայմանագրին միանալուց հետո հետընթաց է եղել սոցիալ-տնտեսական մի քանի ոլորտներում:


«Անվտանգության առումով էլ առաջընթաց չի ապահովվել, ներդրումների հոսքերը 167,4 միլիարդ դրամ են կազմել 2014 -ին, իսկ նախորդ տարի 81 միլիարդ դրամի են հասել: Հունվարից նոր թանկացումներ են լինելու, Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին գերժամանակակից հզոր զինատեսակներով, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերն ավելացել են»,- ասաց նա և նշեց, թե Հայաստանը չի կարող անընդհատ վարկով զենք գնել: Մարուքյանը նշեց, թե Հայաստանը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական հետագիծ:


«ԵԱՏՄ համաձայնագիրը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի այլ երկրների հետ»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ նա նկատեց, որ դա բոլորովին էլ «և-և»-ի քաղաքականություն չէ: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ «և-և» տեղի չի ունեցել: «Եվ-և» կարող էր տեղի ունենալ, եթե Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր»,- նշեց նա: Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական ինտեգրում Եվրոպայի հետ, որը կնպաստի անվտանգության բարձրացմանը: «Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել: Տնտեսությունը չզարգացնելով՝ մենք չենք կարողանում այդ վարկերը փակել»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ