ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անխնա փոխում ու վերափոխում է

Անխնա փոխում ու վերափոխում է
03.10.2017 | 07:59

Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենք, որը մամուլում միայն վարչապետի լիազորությունների կրճատման դրույթով առանձնացավ: Սակայն պաշտպանության գործում այն նախատեսում է պետական բոլոր օղակների, այդ թվում` կառավարության, ԱԺ-ի, Ազգային անվտանգության խորհրդի իրավասությունների շրջանակի համալիր կարգավորում: Սա, ոլորտի պատասխանատուների պնդմամբ, նոր, արմատական բարեփոխում է պաշտպանությունում, քանի որ համակարգը լիովին վերափոխելու խնդիր է դրված: «Պաշտպանության նախարարությունը դառնալու է գերկարևոր մի ոլորտ, որտեղ ամեն կառույց` իր ղեկավարով, հստակ լիազորությունների շրջանակ է ունենալու: «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմքերը պետք է նաև օրենքով ամուր լինեն: Արդեն իսկ մի շարք նախաձեռնություններ («Պատիվ ունեմ», «Ես եմ») փաստում են, որ Հայաստանի զինված ուժերը նոր փուլ են մտել, լիովին նոր պահանջներով»,- ասաց պաշտպանության ոլորտի մեր զրուցակիցը, հավելելով, որ Սեյրան Օհանյանի նախարարությունից քիչ բան է մնացել, այն էլ Վիգեն Սարգսյանը հերթով սրբագրելով գնում է, չի խնայում ոչ մարդկանց, ոչ էլ նախկին կապերն ու սովորությունները:


Օրենքի այս նախագիծը ընդգրկված չէ ԱԺ այս քառօրյայի օրակարգում, այն դեռ պետք է քննարկվի հանձնաժողովում, իսկ մինչ այդ նշենք, որ առաջիկայում` հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում անցկացվելու են խորհրդարանական լսումներ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ