ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Ելք»-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել

«Ելք»-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել
09.09.2017 | 09:20

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել: Սեպտեմբերի 8-ին խմբակցության նիստում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «ՀՀ-ի մասով ԵԱՏՄ Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։
Նախագիծը և հիմնավորումները սեպտեմբերի 11-ին պաշտոնապես կդրվեն շրջանառության մեջ։
Ստորև ներկայացնում ենք որոշման նախագիծը.


«Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
• Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,
• Փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13 %-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10 %-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 16,4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի,
• Ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջնային անհրաժեշտության և լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է,
• Մտահոգված լինելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում` անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը,
• Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ համաձայնագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը,
• Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85 %-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներ։ Որպես հետևանք՝ Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցելուց հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և ծավալներն ավելացել են, և ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում,
• Փաստելով ԵԱՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵԱՏՄ անդամակցությունից հետո և ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը,
հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայտարարում է՝
• Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։

Դիտվել է՝ 4136

Մեկնաբանություններ