Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Արցախի և ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

Արցախի և ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
13.07.2017 | 02:45

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարություն են տարածել.


«Քննարկելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական և սադրիչ գործողությունները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության դրսևորումը, կողմերը՝ կարևորում են 1994 և 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ընդգծում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, մասնավորապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ որպես կանխարգելման գործիք, արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատվություն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետևանքների իր ողջ ծավալով, դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնևյան կոնվենցիայի հետևողական խախտման քաղաքականությունը, քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ռազմական հենակետերի տեղակայումը և խաղաղ բնակչությանը` որպես կենդանի վահան օգտագործելը, կոչ են անում միջազգային հանրությանը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատասխանատուների նկատմամբ կիրառել թիրախային քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ, ակնկալում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առավել արդյունավետ և գործուն ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը, դիմում են միջազգային կառույցներին՝ ակտիվորեն նպաստելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»։

Դիտվել է՝ 10385

Մեկնաբանություններ