ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խորհրդարանը քննարկում է կառավարության ծրագիրը

Խորհրդարանը քննարկում է կառավարության ծրագիրը
22.06.2017 | 00:12

Խորհրդարանը սկսել է քննարկել կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Երեկ ուշ երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի քան 100-էջանոց ծրագրի մանրամասները ներկայացրել է ՀՀԿ ղեկավար կազմին և խմբակցության անդամներին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քննարկումից հետո ասել է, որ վարչապետը խոստանում է առաջիկա տարիներին 5 տոկոս տնտեսական աճ ապահովել։


«Բավականին հաջողված ծրագիր է և էապես տարբերվում է նաև մնացած ծրագրերից՝ իր ոճով, իր մոտեցմամբ»,- ասաց Բաղդասարյանը։ Հարցին, թե ի՞նչ արդյունքներ է խոստանում վարչապետն այս ծրագրով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հիմնական արդյունքները ես կարող եմ ասել՝ պարբերաբար 5 տոկոս տնտեսական աճ, արտահանման ծառայությունների գծով ՀՆԱ-ի նկատմամբ 40-45 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, աղքատության 12 տոկոսի կրճատում։ Դրանք հիմնական ցուցանիշներն են, որոնց հիմնավորումները կան»։ Հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ իր թիմով կարող է իրականություն դարձնել ծրագիրը։
Կառավարությունը այս ծրագիրն արտահերթ նիստում հաստատեց երկու օր առաջ։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ խորհրդարանի հաստատմանը ուղարկում են մի ծրագիր, որի առանցքը «լայնամասշտաբ բարեփոխումներն են»:


Արդեն 9 ամիս կառավարությունը գլխավորող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ գործադիրի ծրագիրը բավականին հավակնոտ է:
«Կառավարության ծրագիրը բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջև»,- ասել է վարչապետը՝ շարունակելով. «Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնել և՜ տնտեսական աճի վերաբերյալ, և՜ գործազրկության վերաբերյալ, և՜ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ, և՜ արտահանման ծավալների, ինչպես նաև՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ ոլորտների, հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները, անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարենք՝ այդ նպատակներին հասնելու համար»։

Դիտվել է՝ 3971

Մեկնաբանություններ