ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԺ խորհուրդն ավելացրեց հանձնաժողովների փորձագետներին, կրճատեց ԱԺ նախագահի խորհրդականներին ու օգնականներին

ԱԺ խորհուրդն ավելացրեց հանձնաժողովների փորձագետներին, կրճատեց ԱԺ նախագահի խորհրդականներին ու օգնականներին
27.05.2017 | 12:59

Երեկ Ազգային ժողովի խորհուրդն առաջին նիստն է արել՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Նիստի սկզբում խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետև քննարկվել է «ՀՀ Աժ մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ հաշվի առնելով մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը և վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել է գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության հնարավորություններով: «Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»: Արա Բաբլոյանը, հանրագումարի բերելով բոլոր մտահոգությունները, առաջարկել է միացյալ երեք հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել փորձագետի հավելյալ երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներին՝ փորձագետի հավելյալ մեկական հաստիք:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին առաջարկվել է անդրադառնալ առաջիկայում: ԱԺ նախագահի առաջարկն ընդունվել է:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ

‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել