ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խորհրդարանն ընտրեց հանձնաժողովների նախագահներ

Խորհրդարանն ընտրեց հանձնաժողովների նախագահներ
21.05.2017 | 14:10

ԱԺ-ում ավարտվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցեց 94-ը, որոնցից 1-ն անվավեր է ճանաչվել: 6-րդ գումարման ԱԺ-ում կգործի 9 հանձնաժողով.
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հակոբ Հակոբյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ` 80, դեմ՝ 13։
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան («Ծառուկյան» դաշինք) կողմ՝ 73, դեմ՝ 17:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Արմեն Աշոտյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ` 56, դեմ՝ 36:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան (ՀՀԿ խմբակցություն) 81 կողմ, 11 դեմ:


Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարդան Բոստանջյան («Ծառուկյան» խմբակցություն) կողմ՝ 85, դեմ՝ 7:
Պետաիրավական և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ` 78, դեմ՝ 16:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան (ՀՀԿ խմբակցություն) 78 կողմ, 15 դեմ:


Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողով` Վարդևան Գրիգորյան («Ծառուկյան» խմբակցություն) կողմ` 87, դեմ՝ 6:
Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողով` Գագիկ Մինասյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ` 92, դեմ` 1:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ