ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց Գալուստ Սահակյանին

Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց Գալուստ Սահակյանին
19.05.2017 | 17:59

ԱԺ փոխնախագահների ընտրություններից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց նախկին նախագահ Գալուստ Սահակյանին:

«Բոլորի անունից ուզում եմ հուշանվեր տանք պարոն Սահակյանին, որ ինքը ամեն օր, ամեն րոպե հիշի՝ եղել է արժանի նախագահ ԱԺ-ում»,- ասաց նա` անակնկալի բերելով Գալուստ Սահակյանին: Արա Բաբլոյանը ծաղիկներ նվիրեց ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին և նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ