ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԺ ղեկավարությունը ձևավորվեց

ԱԺ ղեկավարությունը ձևավորվեց
19.05.2017 | 17:48

Խորհրդարանն այսօր շարունակեց աշխատանքները և ընտրեց փոխխոսնակների: Մինչ այդ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունից երեք պատգամավոր վայր են դրել մանդատը` Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը:


Առաջին հայացքից խիստ կանխորոշված փոխխոսնակների ընտրությունը ոչնչով չէր առանձնանա, եթե ձայների հաշվարկից չպարզվեր, որ ամենաբարձր վստահության քվե ստացել է Էդուարդ Շարմազանովը: Ինչպես երևաց Արփինե Հովհաննիսյանի կարճ ելույթից, նա խոցվել էր, որ իրեն նույն չափով չի «գնահատել» խորհրդարանը: 100 պատգամավորներից 84-ը քվեարկել էին Շարմազանովի օգտին, 73-ը` Արփինե Հովհաննիսյանի, 65-ը` Միքայել Մելքումյանի: «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին, ինչպես նաև անձնական դիրքորոշում հայտնածներին: Նվազագույնն ազնիվ էր»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը: Մնում էր հասկանալ, թե ում հատկապես նկատի ուներ, երբ խոսում էր «անձնական» դիրքորոշման մասին: Բայց «նվազագույնը» խելամիտ կլիներ, որ քաղաքական հարթակում գործունեություն ծավալողներն ամիբիցիաներով չառաջնորդվեին:


Երիտասարդ տիկնոջ տրամաբանությունից ելնելով, ամբիոնին մոտեցող Միքայել Մելքումյանը պետք է շատ ավելի «մունաթով» խոսեր: Սակայն նա շատ բնական համարեց նման արդյունքը և ընդունեց, որ կարող են լինել պատգամավորներ, որ իրեն փոխխոսնակի պաշտոնում չեն տեսնում:


ԱԺ-ն արդեն ղեկավարության լիարժեք կազմով շարունակեց պատրաստվել նոր ընտրության, այս դեպքում հանձնաժողովի նախագահների, բայց մինչ այդ պետք է կրճատել հանձնաժողովների թիվը, ինչին դեմ էր «Ելք» դաշինքը, մասնավորապես նրանք չեն ցանկանում, որ մարդու իրավունքների պաշտպանության ԱԺ մշտական հանձնաժողովը լուծարվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ