Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հերմինե Նաղդալյան. ՕՐՕ դաշինքը փորձում է ստեղծված վիճակից դիվիդենդներ շահել

Հերմինե Նաղդալյան. ՕՐՕ դաշինքը փորձում է ստեղծված վիճակից դիվիդենդներ շահել
25.03.2017 | 22:57

Այսօր ասուլիսում պատասխանելով ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության ու հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին հարցին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե իրենք չունեն անհրաժեշտություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ նման քայլ կատարելու։

Նրա խոսքով՝ ՕՐՕ դաշինքը, որի համակիրն է Բաբայանը, պարզապես փորձում է ստեղծված վիճակից դիվիդենդներ շահել։ «Ընտրական կամպանիայի ամենասկզբում, երբ քննարկվում էր խնդիրը, թե Սամվել Բաբայանը հանդիսանո՞ւմ է արդյոք ՕՐՕ դաշինքի մասնակից, գործող անձ՝ ցուցակի մեջ կամ քաղաքական ուժի կազմում, կարծում եմ, բոլորդ հիշում եք, որ ՕՐՕ դաշինքը հստակորեն հայտարարեց, որ ոչ տեսանելի ուղղակի, ոչ անտեսանելի և ոչ էլ ցուցակային որևէ կապ Սամվել Բաբայանի հետ չունի: Այսօր այս մոտեցումը, որ իրենք ներկայացնում են, սա տարօրինակ է, որովհետև այստեղից բխում է, որ կամ դուք այսօր ուզում եք օգտագործել սա, կամ դուք այն ժամանակ հանրությանը թյուրիմացության մեջ եք գցել»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը՝ շարունակելով. «Ոչ ՕՐՕ դաշինքը, ոչ էլ քաղաքական մեկ այլ ուժ մեզ համար այսօր չեն հանդիսանում, նախ, այդպիսի վտանգ, երկրորդը՝ նույնիսկ եթե մենք շատ լուրջ վտանգ ունենանք, միևնույն է, մենք երբևիցե չենք գնա այս ճանապարհով և մենք երբևիցե կողմնակից չենք եղել քրեական խնդիրները քաղաքականացնելուն կամ կուսակցականացնելուն»:


Ազգային ժողովի փոխխոսնակի հավաստմամբ՝ իրենք փորձելու են անբիծ, օրինական ու օրինակելի ընտրություններ անցկացնել։ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ՀՀԿ-ի համար այնքան կարևոր չէ հաղթանակը, որքան՝ ազնիվ ընտրությունը։ «Եթե դուք հիշում եք Հայաստանի Հանրապետությունում այս 25 տարիների ընթացքում ևս մեկ քաղաքական գործիչ, լիդեր, առաջնորդ, ղեկավար, որը անբիծ ընտրությունը, ազնիվ ընտրությունը կարևորել է ավելի բարձր, քան հաղթանակը, քան հավաքած տոկոսները, խնդրում եմ հնչեցրեք»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ