Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություններ են

Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություններ են
16.03.2017 | 12:45

Այսօր Նիդերլանդների քվեարկելու իրավունք ունեցող 12 միլիոն քաղաքացիները կընտրեն խորհրդարանի ստորին պալատի 150 անդամներին: Ընտրությունները միջազգային հանրության լուրջ ուշադրությանը հազիվ թե արժանանային, եթե քարոզարշավի վերջին փուլում երկիրը չհայտնվեր միջազգային սկանդալի կիզակետում` կտրուկ վատացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ:


Իսլամական աշխարհի, նախ և առաջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման իր քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շահարկում էր հատկապես հոլանդացի ազգայնականների առաջնորդ Գերտ Վիլդերսը: Անցած շաբաթ նա իր կողմնակիցների հետ բողոքի ակցիա կազմակերպեց Հաագայում` թուրքական դեսպանատան առջև: Երկուշաբթի օրն էլ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռուստաբանավեճի ընթացքում Վիլդերսը հայտարարեց, թե Թուրքիայի հանդեպ Նիդերլանդները շատ կոշտ մոտեցում պետք է որդեգրի:


«Բնական է, որ Էրդողանի պահվածքն ինձ խիստ նյարդայնացնում է: Բայց մեր երկրում գոյություն ունեցող հինգերորդ շարասյունը, մեր արժեքները ոտնահարող և մեր հանրությանն ինտեգրվել չցանկացող մարդիկ ի հայտ են եկել ձեր իսկ մեղքով»,- դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ հայտարարում էր ազգայնականների առաջնորդը, պնդելով, թե երկրում բնակվող մոտ 100 հազար մահմեդականներ ծայրահեղ իսլամիստական հայացքներ են դավանում: «Այդ մարդկանց քանակը կրկնապատիկ ավելին է, քան Նիդերլանդների զինված ուժերի թվաքանակը»,- հայտարարում էր Վիլդերսը:
Ազգայնականների քարոզարշավի մյուս առանցքային կետը «Նեքզիթ»-ն էր` Նիդերլանդների՝ Եվրամիությունը լքելու գաղափարը: «Նեքզիթ»-ը լավագույն լուծումն է լինելու մեզ համար»,- ասում էր Գերտ Վիլդերսը:


Նիդերլանդների գործող վարչապետ Մարկ Ռյուտեն քվեարկությանը նախորդող օրերին երկրի քաղաքացիներին կոչ էր անում մասնակցել ընտրություններին` պոպուլիստների և ազգայնականների հաղթանակը կանխելու համար, երբեմն` մարզական բառապաշարի անցնելով: «Այս ընտրությունները կարելի է բնութագրել որպես յուրատեսակ քառորդ եզրափակիչ, որի ընթացքում մենք պետք է պարտության մատնենք պոպուլիստներին: Կիսաեզրափակիչները ապրիլին և մայիսին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկություններն են, իսկ եզրափակիչը սեպտեմբերին նախատեսված Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններն են: Իմ ցանկությունն է, որ Նիդերլանդները առաջին երկիրը դառնա, որտեղ հնարավոր կլինի պատնեշ կառուցել վնասաբեր պոպուլիզմի առջև»,- հայտարարում էր Նիդերլանդների վարչապետը:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ