Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Շարմազանով. Լապշինի արտահանձնումը ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք

Շարմազանով. Լապշինի արտահանձնումը ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք
08.02.2017 | 21:07

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք՝ Աժ նիստում հայտարարեց Աժ փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես որպես հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ մեր հանձնաժողովի անունից հայտարարում եմ, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից, սա քայլ է և Ռուսաստանի դեմ, և խաղաղ կարգավորման դեմ, և Հայաստանի դեմ, և ևս մեկ անգամ հարված է ժողովրդավարական արժեքներին և որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել։ Սա մեր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումն է, սա ուղղակի խայտառակություն և կեղտոտ գործարք է»։


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների պարզ ոտնահարում որակեց։ «Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից մենք նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որի պատճառներն ակնհայտ են։ Այս պարագայում տեղի է ունեցել պարզ գործարք՝ պարզ, մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, և բնականաբար պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ երկրի անդամի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր դիրքորոշումը սա է», - հայտարարեց Բաղդասարյանը։


Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան էլ առաջարկեց, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ։ «Ես ավելի գործնական առաջարկություն ունեմ՝ ավելի գործնական կլինի, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ։ Հանձնարարենք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին մշակել հայտարարության տեքստ, որը մենք վաղն առավոտյան կքվեարկենք։ Սա կլինի Ազգային ժողովի, արժանապատիվ պետության քաղաքական մարմնի դիրքորոշումը»։

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ