«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չի կարելի շահարկել նահատակների հիշատակը

Չի կարելի շահարկել նահատակների հիշատակը
29.01.2017 | 14:52

Նույնիսկ ընտրությունների նշանակված օրվա հարցում քաղաքական և իրավական տարակակարծություններ կան: Իշխանություններն իրավաչափ են համարում ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելը` իշխանության վակուում թույլ չտալու մտահոգությամբ: Ընդդիմությունն առարկում է, դարձյալ իրավական արգումենտներ է առաջ քաշում, անգամ սպառնում է ՍԴ դիմել` պահանջելով ընտրություններն անցկացնել ապրիլի վերջին տասնօրյակում:

Իրավաբան չեմ ու չեմ կարող հստակ ասել, թե կողմերից որ մեկի փաստարկն է առավել մոտիվացվածը: Սակայն այս հարցում, զուտ իրավական տեսանկյունից, անընդունելի եմ համարում միջանկյալ լուծումները, քաղաքական կոմպրոմիսները կամ կոնսենսուսը: Օրենքի կատարման հարցում քաղաքականությունը կամ նպատակահարմարությունը տեղ չունեն: «Մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»,-ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը գուցե քաղաքական տոլերանտություն է դրսևորել, սակայն կրկնում եմ` սա այն դեպքն է, երբ գործընթացը պետք է կարգավորվի բացառապես օրենքով` տեղ չթողնելով քաղաքական կոնյուկտուրայի համար: Ընտրական գործընթացի լեգիտիմության անհրաժեշտությունը թելադրում է ընտրություններն անցկացնել կամ ապրիլի 2-ին, կամ նշանակել նոր ժամկետ` բացառապես Սահմանադրության և ԸՕ պահանջով:


Ի դեպ, ընտրությունների օրվա հետ կապված մյուս պնդումն առավելապես քաղաքական հարթության մեջ է, և, ըստ իս, գտնվում է շահարկումների դաշտում: ՀԱԿ-ը (նաև՝ ուրիշները) պնդում են, թե անթույլատրելի է ապրիլի 2-ին ընտրությունների անցկացումը` իշխանություններից պահանջելով հարգել Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը: Սա պոպուլիզմի էժանագին դրսևորում է: Մի կողմից` պատերազմի տարելիցը պետք չէ նույնացնել սգո օրվա հետ, մյուս կողմից, նահատակների անունը շահարկելու փոխարեն, անհրաժեշտ է կատարել նրանց հիշատակին արժանի ընտրություն: Ասել կուզի` անտեղի է կոնտրաստ փնտրել պատերազմի և ընտրության միջև` մարդկանց էմոցիաների հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:


Սարգի ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ