Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Էլինար Վարդանյան. ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ

Էլինար Վարդանյան. ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ
19.01.2017 | 11:50

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում հանդես է եկել հայտարարությամբ.
«ՀՀ Սահմանադրության (վերջին փոփոխություններով) 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ:

Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005-ի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005 թ. Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։


ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին, և նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ:


Ընտրությունների նշանակումը Սահմանադրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որևէ տրամաբանության ևս չի ենթարկվում: Քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետևաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր Սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին:
Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և հակասության դեպքում գործում են Սահմանադրության դրույթները: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Այստեղ կարևորն այն է, որ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացը իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ Սահմանադրության դրույթների խախտմամբ և անտեսմամբ»:

Դիտվել է՝ 2808

Մեկնաբանություններ