Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱԺ-ն դեմ է Սամվել Բալասանյանին

ԱԺ-ն դեմ է Սամվել Բալասանյանին
22.11.2016 | 00:09

Խորհրդարանական ընդդիմությունը (ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցություններ) դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Գյումրու ավագանու ընտրություններում մանդատների բաշխման օրինականությունը: Այս փաստն իսկական խառնաշփոթ է ստեղծել Սամվել Բալասանյանի կյանքում։ Մի կողմից՝ բիզնես գործունեության գլխին են ամպեր կուտակվում, մյուս կողմից՝ քաղաքական կարիերայի։


Ընդդիմադիրների որակմամբ՝ «բոնուս-ֆոկուս» ընտրություններով քաղաքապետ կարգված Բալասանյանի ոտքերի տակ հողը երերում է, քանի որ, եթե դատարանը որոշի հակասահմանադրական ճանաչել ԸՕ-ի 141-րդ հոդվածի 5-րդ մասը, Բալասանյանը կզրկվի երկու մանդատից ու մեխանիկորեն կլքի քաղաքապետի պաշտոնը։ Իսկ քանի որ Սամվել Բալասանյանի դեմ է դուրս եկել ոչ թե արտախորհրդարանական, այլ խորհրդարանական ընդդիմադիր դաշտը, նշանակում է Հայաստանի Ազգային ժողովը (իհարկե, իշխանությունը հանած) անվավեր է համարում Գյումրու քաղաքապետի ընտրությունները։


Մեր տեղեկություններով, իշխանությունը դեմ չէ ընդդիմադիրների հայցը բավարարելուն, այլ խոսքով, ամեն ինչ թողել են օրենքի տառին, որի կիրառման պարագայում Սահմանադրական դատարանը Գյումրու քաղաքապետին պաշտոնանկ անելու վճիռ կկայացնի։ Իսկ ինքնահռչակ քաղաքապետին հենց գյումրեցիներն են ավելի ճիշտ ուղղություն ցույց տալիս. «Եթե քիչըմ արժանապատվություն ունի, թող հրաժարական տա, բայց դե սամազվանեց է, հազիվ թե։ Չի՞ տեսնում, որ ոչ իշխանությունն է իրեն տեր կանգնում, ոչ գյումրեցին։ Առանց մեծամասնության վստահության քվեի բալասանյանների նմանները երկար ճանապարհ չունեն անցնելու»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ