Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը ԱԺ-ում

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը ԱԺ-ում
21.11.2016 | 22:53

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրոպական պահպանողականների կուսակցությունը կարևոր գործընկեր է՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ում պարոն Լիդլ-Գրեյնջերի պաշտոնավարումից ի վեր համագործակցությունը ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբի հետ դարձել է ավելի արդյունավետ և ընդգրկուն: Տիկին Նաղդալյանը երախտիքի խոսք է հայտնել Յան Լիդլ-Գրեյնջերին և խմբի անդամներին՝ Ռոբերտ ՈՒոլտերի «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիսա Մարկովիչի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցների քվեարկության ժամանակ աջակցության համար:


Պատվիրակության ղեկավարը մանրամասն ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին: Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: «Մենք հստակ քաղաքական կամք ենք ցուցաբերում, որ 2017-ին իրականացնենք օրինական և հանրության վստահությունը վայելող խորհրդարանական ընտրություններ»,-ընդգծել է տիկին Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների գործընթացում լուրջ առաջընթաց է գրանցել:


Հերմինե Նաղդալյանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից՝ նշելով, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, դրդապատճառները, կարգավորման ընթացքը: Նա հավելել է, որ մեր երկրի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձել է ընտրական գործընթացներին՝ արդար ընտրությունների անցկացման հարցում կարևորելով իշխանությունների քաղաքական կամքը: ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն իր գոհունակությունն է արտահայտել Հայաստանում հետևողականորեն շարունակվող բարեփոխումների վերաբերյալ և ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է կոնֆլիկտի կարգավորման համար մանդատ ունեցող միակ մարմինը և պետք է բոլոր պայմաններն ունենա իր աշխատանքը կատարելու համար: Պահպանողականները ևս իրենց հնարավորությունների սահմաններում շարունակելու են օժանդակել ՄԽ շրջանակներում կոնֆլիկտի կարգավորման գործընթացին:

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ