«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Բաղդասարյանի առաջարկի մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Բաղդասարյանի առաջարկի մասին
17.11.2016 | 01:38

ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել այն չորս ավագանու անդամները, որ քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հասկանում ենք, որ ավագանին պիտի աշխատի, ուստի ես նախօրեին էլ կոչով դիմեցի այն չորս անձանց, ովքեր «տղամարդկություն» են ունեցել գողեգող քվեարկելու Մամիկոն Ասլանյանի օգտին։ Ինձ համար կարևոր չէ, թե նրանք որ կուսակցությունից են եղել՝ ԲՀԿ-ից, «Լուսավոր Հայաստանից», թե ՕԵԿ-ից։ Հիմա դիմում եմ իրենց՝ էդքան տղամարդկություն ունեցել եք՝ թաքուն, գողեգող գնացել եք, քվեարկել եք, ուրեմն ունեցեք էդքան տղամարդկություն կանգնելու և ասելու, որ դուք եք եղել։ Լավ եք արել, ինչ եք արել՝ ձեր գործն է։ Դրանից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգծեց՝ չունի մտավախություն, որ ավագանու այդ չորս անդամները ԲՀԿ շարքերից են եղել։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Վանաձորում հարցում անելու և պարզելու, թե ժողովուրդը ինչպես է տրամադրված, և ինքն ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վանաձորի արդյունավետ կառավարման համար, պատգամավորը շեշտեց.
«Դա ելք չէ, դա պատասխանատվության լղոզում է։ Մինչև այդ չորսի բացահայտելը, կոալիցիա կազմելը նշանակում է, որ մենք այդպես էլ չենք իմանա՝ ովքեր էին այդ չորսը և յուրաքանչյուր կուսակցության վրա խորհրդարանական ընտրություններից առաջ կմնա այդ խարանը, որ կարող է ԲՀԿ-ից էին, կարող է «Լուսավոր Հայաստանից» էին, կարող է և ՕԵԿ-ից էին»,- ասաց նա։


Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ Մամիկոն Ասլանյանը պիտի հրաժարական տա։ Պատգամավորը նշեց, որ իր համար արտառոց է Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը, որ այդ վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վանաձորն ի վիճակի է դիմանալ։ «Այսինքն՝ ուզում է ասել՝ կարող է Վանաձորը հրաժարական տա, ես հրաժարական չեմ տալի՞ս»,- ընդգծեց նա։

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ