Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Գեներալ. «Երեկվանից կերան էս նախարարին»

Գեներալ. «Երեկվանից կերան էս նախարարին»
15.11.2016 | 15:01

Այսօր ԱԺ-ում շարունակվեցին այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամ են դարձել մարտական գործողությունների ժամանակ, շփման գծում հերթապահելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամ գանձելու նախագծի քննարկումները։ Քանի որ խոսքը բանակին է վերաբերում, պատգամավոր գեներալները չէին կարող դրան մաս չկազմել։ Ամբիոնին մոտեցավ Սեյրան Սարոյանը և իր յուրահատուկ բառուբանով դրական գնահատեց նախաձեռնությունը։ «Էլ գող կատու, էլ քաչալ շուն, ամեն ինչի մասին խոսացինք, բացի էս մարդը, որ էս օրենքը բերել ա։ Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով տուշոնկա գողցավ։ Բանակից ինչ գողցավ-կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու։ Իրենց էլ չգա, իրենց երեխեքի քթերից ա գալու։ Զինվորի հաց գողցողների երեխեքը կամ նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ էլ էդ փողերը քամուն են տալիս։ Էնպես որ էդի թողեք Աստծո հույսին։ Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը»,- հայտարարեց գեներալը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին էլ հարցրեց, թե պիտի պատերազմ լինի՞, որ միասնական լինենք։ «Այ Նիկոլը ապրիլյան պատերազմից հետո հրացանը վերցրել, եկել էր կռիվ: Այ մարդ, պիտի պատերազմ լինի՞, որ միասնական լինենք: Մենք գիտենք, որ մեր պետությունը քյասիբ է՝ որ փող չունի, որտեղի՞ց տա: Ասում են՝ գեներալները գող-ավազակ են, բայց գյուղ չկա, որ շուն չլինի: Ենթադրենք, որ մեկն էլ գող է, սակայն ամբողջ ազգը դրա մասին է հիմա լսում: Հենց-ընենց գեներալ չեն դառնում, ուրեմն ինչ-որ մի արժանիք ունեցել են: Ինձ ասում են՝ հազար դրամը քո համար ինչ փող ա, հա, իսկական փող չի, հաշվեք՝ ամեն հայ մտել է եկեղեցի ու իր էրեխու համար մոմ ա վառել։ Չկա տենց ընտանիք, որ զինվոր չունենա»:


Խոսելով նախագծի առնչությամբ մարդկանց անվստահության մասին, գեներալն ասաց. «Վիգենը էդ փողերը իրենց տուն չի տանելու. հարյուր հատ Վիգեն էլ գա, գնա, էդ հիմնադրամը կմնա: Ամենահեշտ բանը ցեխ շպրտելն ա, ամոթ ա, սա ադրբեջանցիք էլ են նայում, ասում ենք` հզոր բանակ ունենք, բայց ինչ ցեխ ասես չշպրտեցինք: Օբշի բանակի, գեներալների վրա ցեխ շպրտենք մի քանիսի համար, մեզ չի սազում: Ընդդիմություն-դիմություն այս հարցում չկա։ Մի քանի անբարոյական մարդ կա բանակում, թող դատախազությունը կանչի իրենց։ Զինվորի գողացած հացը ո՞նց կարող են մարսել. սա էն փողը չի, որ ուտվի: Էդ ֆեյսբուքների մեջ ինչ ասես գրում են: Հիշեք, հարուստը ոչ մի փող էլ չի տա, այս ժողովուրդն ինքն ա իրեն պահելու, մեր հույսը մեր վրա պետք ա դնենք: Երեկվանից կերան էս նախարարին, նույն հարցը հարյուր ձևի տվեցին՝ մեկ դեմից, մեկ հետևից, հիմա արի, նախարար, կրուտիտ եղի, որ պատասխանես»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ