Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վիգեն Սարգսյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ օրինագծի ներկայացման համար

Վիգեն Սարգսյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ օրինագծի ներկայացման համար
12.11.2016 | 00:03

ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը նշանակվել է ԱԺ-ում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ