Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հրանտ Բագրատյան. Կառավարության այս ծրագիրն էլ 99 տոկոսով նախորդների նման է

Հրանտ Բագրատյան. Կառավարության այս ծրագիրն էլ 99 տոկոսով նախորդների նման է
31.10.2016 | 15:41

«Աստված մի արասցե, որ այս բյուջեն կատարվի: Եթե սա կատարվի էլ, նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»,- Ազգային ժողովում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:


«Բյուջեի ուղերձում ունենք նման նախադասություն՝ 2017-ի տնտեսական աճը արագացող կլինի՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ նրանով, որ 2016-ին իրականացվել է խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Չեմ կարողանում հասկանալ՝ 2017-ին դուք ոչինչ չե՞ք անելու»,- ֆինանսների նախարար Վարդան Արամյանին դիմեց Բագրատյանը: Նա նշեց, որ երբ 2007-ին ՀՀԿ-ն մեծամասնություն կազմեց խորհրդարանում, խոստումներ եղան տարեկան 7- տոկոսանոց աճ ապահովել: Այս տարի լրանում է կառավարման 10-ամյա ժամկետը, և, Բագրատյանի խոսքով, տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30 տոկոս: Այնինչ, եթե 7- տոկոսանոց աճի խոստումը պահպանվեր, ստացվելու էր 91 տոկոս: Նա հիշեցրեց, որ նույն խոստումը տվել էր Սերժ Սարգսյանը: «Հիմա, ես ուզում եմ ասել, ինձ թվում է` էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրը էսօր դուք եք, դուք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանը:

Նա նշեց, որ նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանն Անիի ավերակներ սարքեց տնտեսությունն ու գնաց, Հովիկ Աբրահամյանի ժամանակ տնտեսական աճը թեպետ ավելացել էր, բայց խոստացածից քիչ էր: «Այս բյուջեն, որ բերել եք, դուք ուզում եք ասել՝ մի քայլ էլ հետ գնանք, հա՞: Հիմա նոր վարչապետ է եկել, դուք բացատրե՞լ եք իրեն, որ այս բյուջեն եթե կատարվի էլ, նշանակում է, որ մենք հետ ենք մնալու: Հերթական տարին, էս գլխից ասվում է, լավը չի կարող լինել բոլոր դեպքերում: Անընդհատ ասում եք՝ կայուն լինի: Թող կայուն ըլնի, գերեզմանում էլ է կայունություն»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն տասը տարի է` հիշեցնում են առանց բռնակի ճամպրուկ: «Առանց բռնակի ճամպրուկ բռնած կա՞ք, ավելի լավ է շորերը ձեռքով բռնեք գնաք: Մի հատ հլա դուք ինձ բացատրեք, ի՞նչ եք արել, որ ներդրում բերեք, անընդհատ ասում եք՝ պարտքը վատ է: Բա վատ ա, ինչի՞ էիք վատ պարտք վերցնում»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ կառավարության այս ծրագիրն էլ 99 տոկոսով նախորդների նման է:

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ