ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՈՒտոպիստական նախագծեր

ՈՒտոպիստական նախագծեր
26.10.2016 | 15:06

Կառավարությունը ցանկանում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց 6 ամիս առաջ: Այս մասին «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու և Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Չնայած գործող օրենքով այս դրույթն արդեն սահմանված է, բայց արդարադատության նախարարությունն այլ լուծումներ ևս առաջարկում է։
«Ազատվելուց 6 ամիս առաջ դատապարտյալը պետք է դառնա զբաղվածության կենտրոնի շահառու: Անձը իրավունք ունի վեց ամիս առաջ տեղեկանալու ծրագրերի մասին, որպեսզի քրեակատարողական հիմնարկի ներսում որոշակի արհեստ սովորի, գիտելիքներ ձեռք բերի՝ համակարգչային, լեզվական: Իսկ այն անձինք, ովքեր դատապարտվել են տուգանքի, հանրային աշխատանքի, նրանք գործազուրկ չեն համարվում: Բայց մենք վերացնում ենք նաև այս բացը, ու նրանց էլ տալիս ենք հնարավորություն օգտվելու աշխատանքի տեղավորման արտոնություններից»,- հայտարարեց պաշտոնյան՝ հավելելով, որ այս նախագծի նպատակն է հավելյալ երաշխիքներ ստեղծել, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո դատապարտյալը աշխատանք ունենա:


ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, թեև դրական գնահատեց նախագիծը, սակայն կարծում է, որ այն մնալու է «դարակում»։
«Մի բերեք ուտոպիստական նախագծեր: Անիմաստ նախագիծ եք բերել: Բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում աշխատատեղեր չկան: Օդում հայտարարություններ են անում»,- փաստեց պատգամավորը և այլ իրատեսական առաջարկ արեց։


«Արտագաղթի պատճառով կալանավորներ կան, որոնք ՀՀ-ում չունեն որևէ հարազատ: Մարդիկ խնդրում են, որ մի հատ skype տեղադրեք մի սենյակում, օրենքով իրենց հասանելիք տեսակցության ժամերի փոխարեն գոնե կես ժամով հարազատների հետ skype-ով շփվեն: Հիմա բերել եք մի նախագիծ, հասարակ հարցը չլուծած, այս ուտոպիստական նախագիծն եք բերել, բարի ցանկությունների հռչակագիր»,- շեշտեց Զոհրաբյանը։ Պատգամավորին հուսադրեց փոխնախարարը՝ նշելով, որ Կարմիր խաչի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։


ԲՀԿ խմբակցության ղեկավարն առաջարկեց այդ հարցն այդքան «չծանրացնել» ու,
Կարմիր խաչին դիմելուց բացի, իրենք էլ ԱԺ-ում կարող են հանգանակություն կատարել ու ձեռք բերել այդ յոթ-ութ համակարգիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ