Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է

Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է
11.10.2016 | 16:19

Այսօր Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ լքում է հանրապետական կուսակցությունն ու մտնում ակտիվ քաղաքականություն, ինչպես նաև հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից: Ասուլիսի ընթացքում Դալլաքյանը ներկայացրեց նաև ապագա Հայաստանի իր տեսլականը, ինչու վերջին խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չդարձավ և ինչպես է համագործակցել Հայաստանի երեք նախագահների հետ։ Նախկին ընդդիմադիր պատգամավորը նաև փաստեց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Մինչ իր հայտարարություններին անդրադառնալը, Վիկտոր Դալլաքյանը հարկ համարեց նշել. «Եթե իմ հայտարարությունից հետո որևէ բան պատահի իմ կամ իմ ընտանիքի անդամների հետ, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նաև դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»։ Ըստ բանախոսի, նրան ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ նշանակելն իրականում քաղաքականությունից իրեն մեկուսացնելու համար է եղել։ «Ես 4 տարի սպասել եմ, որովհետև կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը: Եկել է իմ՝ քարերը նետելու ժամանակը»,- ասաց Դալլաքյանը՝ վստահեցնելով, որ «տեր» է բոլոր այն հայտարարություններին, որոնք արվել են ընդդիմադիր եղած տարիներին։


ԱԺ-ում նախագահի արդեն նախկին ներկայացուցիչը խոստովանում է, որ ՀՀԿ-ին անդամակցելը սխալ է եղել։ Նա նաև նկատեց, որ չորս տարի նախագահին չի տեսել։ «Դուք տեսե՞լ եք ՀՀ նախագահի ներկայացուցիչ, որ 4 տարի նրան չի տեսել»,- հեգնեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ միայն այս տարվա հոկտեմբերի 3-ին Արմեն Գևորգյանին ներկայացնելու ժամանակ է տեսել Սերժ Սարգսյանին, որը մոտեցել է իրեն և ասել, թե ուզում է զրուցել։ Բայց դե ինչի մասին, առայժմ Դալլաքյանը չցանկացավ ներկայացնել։
Ի դեպ, ըստ նրա, Սերժ Սարգսյանի 2008-ի ուղերձի տեքստի հեղինակն ինքն է, որի չորս կետերն այդպես էլ իրականություն չեն դարձել։


Մամուլում շրջանառված անունը, որ պետք է ունենա Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը, ճիշտ չէ։ Կուսակցությունը «Շրջադարձ» անունը չի կրելու, իսկ թե որն է իրական տարբերակը, նա չբարձրաձայնեց։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը, Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի արել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը և կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որ նման ռազմական պետական գործիչը անդամակցեր իրենց կուսակցությանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ