«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Առաջարկվեց վերանվանել սփյուռքի նախարարությունը

Առաջարկվեց վերանվանել սփյուռքի նախարարությունը
26.09.2016 | 22:57

Ազգային ժողովում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նա նշեց, որ առաջարկվում է էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել քաղաքաշինության նախարարությունը: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, նոր մոտեցումների մեկնարկով։


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց կառավարության քննարկման առարկա դարձնել սփյուռքի նախարարության վերանվանումը սփյուռքի ու հայրենադարձության նախարարության: «Մենք ֆունկցիա դնենք, ու դա շատ կարևոր է, որ ազգահավաքը լինի բոլորիս նպատակը: Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի, որ բոլոր հայերիս հայացքներն ուղղված լինեն մայր Հայաստանին, անկախ նրանից` մենք քանի միլիոն հայ ունենք»,- ասաց նա:


Շարմազանովը հիշեցրեց, որ կա ևս մի պետություն` Իսրայելը, որ նման մեծ սփյուռք ունի, և կարելի է հենց այդ օրինակից օգտվել, և սա դարձնել պետության ռազմավարությունը: Արփինե Հովհաննիսյանը կարևորեց այս հարցադրումն ու ընդունելի համարեց՝ նշելով, որ այս առաջարկությունն ընդունում է ի գիտություն, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման առարկա կդարձնեն ու կառավարության որոշման մասին կհայտնեն կառավարության նիստի ժամանակ:

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ