Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սխալ է լրջագույն նախագծեր քննարկել, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով

Սխալ է լրջագույն նախագծեր քննարկել, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով
26.09.2016 | 22:49

ԱԺ արտահերթ նիստի օրակարգի 22 հարցերից է նաև «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ կառավարությունն այս արտահերթով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են և այս վարչապետը մյուսների նման ևս խորհրդարանը դիտարկում է որպես կամակատար, դակիչ մարմին:

«Եթե կար սահմանադրական պահանջ կառավարության ձևավորման, կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, ոչ թե 22 օրենքը ճխտել այս արտահերթի մեջ, ինչը թույլ չի տալիս պատշաճ քննարկում։ Առավել ևս, որ հոկտեմբերի 2-ին առջևում ՏԻՄ ընտրություններ են նաև Վանաձորում և Գյումրիում, և կուսակցությունները զբաղված են այդ ընտրարշավով: Իշխանավորները ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ»,-ասաց նա։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե դա նրա կարծիքն է, խորհրդարանի մեծամասնությունը համաիտ չէ այդ կարծիքին:


«Ավելի լավ կլիներ՝ նայեիք օրինագծերը և միանգամից չէիք տարածի 22 հարց, սա կարճ տևող արտահերթ է, ՏԻՄ-ի հետ կապելը չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե միանում է Զուրաբյանի հայտարարությանը: «Եթե կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ վերաձևելու կառավարության կազմը, ինչ-որ մեկին նախարար նշանակելու համար, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելու համար, կարելի էր այդ նախաձեռնությունը մենակ բերել՝ հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններին բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերն են մասնակցում և տխրահռչակ Հարկային օրենսգիրքը քննարկել այն պայմաններում, երբ պատգամավորները ներկա կլինեին: Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ձևեք կառավարությունը ում վրա, ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր քննարկել այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե կանոնակարգ օրենքով է առաջնորդվել արտահերթ հրավիրելու համար և հիշեցրեց, որ առավել ևս, որ Հարկային օրենսգրքի մասին օրենքի քննարկմանը, այդքան եկար խոսելուց հետո, մեծ մասը չի մասնակցել: «Եվ հետո ինչ է նշանակում ՏԻՄ ընտրություններ են, ի՞նչ է` առաջին անգամ է, խորհրդարանը պետք է չաշխատի, ինչ է` ՏԻՄ ընտրություններ են»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ