Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ի՞նչ եք ուզում այդ «խեղճերից»

Ի՞նչ եք ուզում այդ «խեղճերից»
29.07.2016 | 00:33

ՊՊԾ գունդը գրաված զինյալների հերթական պահանջը՝ հանդիպել ԱԺ պատգամավորների հետ, համաձայնեք, բավականին զավեշտալի է: Մի քանի պատգամավորներին չհաշված, մյուսների համար սա ինքնասպանության նման մի բան է: Պատկերացնո՞ւմ եք, շուրջ երկու շաբաթ է՝ ոչ միայն իշխանության, այլև իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները խոր թմբիրի մեջ են, բառ անգամ չեն ասում, ընդհատակ են անցել, իսկ նրանց ասում են՝ եկեք մեզ հետ հանդիպման: Նախ՝ մարդիկ ողջ նստաշրջանի ընթացքում «տքնաջան» աշխատելուց հետո հազիվ մի ծովափնյա երկրում հանգիստ են վայելում, իսկ դուք ասում եք՝ երկիրն իրար է խառնվել, հասեք: Կարելի է մտածել, որ երբ մեզանում նման անկանխատեսելի զարգացումներ են լինում, ԱԺ-ն մշտապես արագ արձագանքում է ու ցույց տալիս, որ երկրում օրենսդիր մարմին կա։ Հիմա էլ հանկարծ բոլորը զարմացել են, թե ո՞ւր են պատգամավորները, ինչու չեն գալիս, որ իրենց «տղամարդկային» խոսքն ասեն: Նախ` խորհրդարանը պետք է խորհրդարան լինի, որ իր գործառույթը կարողանա իրացնել: Իսկ ո՞ւմ համար է նորություն մեր ԱԺ-ի իրական պատկերը, այսքանից հետո այդ «խեղճերից» ի՞նչ եք պահանջում, թողեք մարդիկ հանգստանան։


Երբ «Սասնա ծռերն» է պատգամավորներից ակնկալիքներ ունենում, էլի կարելի է հասկանալ, բայց երբ «ներսի» մարդն է առաջարկում այս բարդ խնդրի լուծումը գտնել խորհրդարանում, զարմանալի է: Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի մասին է: Մի՞թե Փաշինյանը չգիտի, որ աբսուրդի ժանրի առաջարկ է անում: Իրականությանն ավելի մոտ է այն տարբերակը, որ նա այս քայլով ընդամենը սեփական անձի PR-ն է անում, իսկ առաջարկի օրենսդրական կողմին անդրադառնալով նշենք, որ ԱԺ-ն ցանկացած հարց, այդ թվում՝ այս խնդիրը, կարող է քննարկել միայն պատգամավորի ստորագրությունից հետո, ինչն այս պայմաններում անհնար է: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ նախապես «տապալված» առաջարկ է արել:


Իսկ եթե Փաշինյանն իսկապես ուզում է, որ հարցն ԱԺ-ում արծարծվի, պետք է առավել հավանական տարբերակներ մտածեր: Զորօրինակ, կարելի էր դիմել ԱԺ պետիրավական և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին: Առաջինի դեպքում սպասելիքները մեծ չէին կարող լինել, քանի որ պետաիրավական հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական է, իսկ այ երկրորդի պարագան լիովին իրատեսական է: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն Էլինար Վարդանյանն է, ով «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ է և իրեն ընդդիմադիր է համարում: Այս ձևաչափով ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև մյուս պատգամավորները հնարավորություն կունենային համապատասխան պաշտոնյաների հրավիրելու հանձնաժողովի նիստին և պարզաբանումներ ստանալու: Թե չէ արտահերթ նիստը ոչ միայն 44 պատգամավորի ստորագրություն է պահանջում, այլև 66-ի ներկայություն, որպեսզի քվորում ապահովվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ