«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լեզվակռիվ ԱԺ-ում

Լեզվակռիվ ԱԺ-ում
06.06.2016 | 20:50

«Ավարտեցի՞ք, լսեք, նոր գոռացեք: Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ լեզվակռվի երրորդ կողմը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն էր, որ արտահերթ ռեժիմով խորհրդարանին էր ներկայացրել ԱԱԾ-ում ծառայության մասին նախագիծը:


Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավարի` ԱԱԾ համակարգում աշխատանքի են ընդունվում միայն ծանոթ-բարեկամների միջոցով, այսինքն` աշխատանքի ընդունվողները նախարարների, պատգամավորների ու մյուս պաշտոնյաների երեխաներն են: Այս փաստը պաշտոնյան, բնականաբար, հերքեց և արժանացավ Զոհրաբյանի հեգնանքին. «Ձեր ասածից հասկացանք, որ ԱԱԾ-ը բացառիկ օազիս է, ես զարմացած եմ, որ ձեր համակարգում միջնորդություններ չկան: Այդ փորձը փոխանցեք մյուս համակարգերին»: Տակը չմնաց նաև Հարությունյանը. «ՈՒրախությամբ կարող ենք փորձի փոխանակում իրականացնել: Ես 30 տարուց ավելի աշխատում եմ, նման բաները բացառում եմ»:


Գործին խառնվեց Էդուարդ Շարմազանովը և Նաիրա Զոհարբյանի մտքերը համարեց «քառակուսի»: «Բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող են տաղանդավոր լինել, էդ երեխեքը կրակն են ընկե՞լ»,- նշեց փոխխոսնակը: Այստեղ արդեն Նաիրա Զոհրաբյանը չդիմացավ. «Ես ձեզ թույլ չեմ տվել իմ գնահատականներն անվանել քառակուսի, կլոր կամ եռանկյուն: Այո, ես պնդում եմ, որ բազմաթիվ պատգամավորների, նախարարների երեխաներ ծանոթով են աշխատանքի ընդունվում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ