«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ով չի պայքարել կոռուպցիայի դեմ

Ով  չի պայքարել կոռուպցիայի դեմ
20.05.2016 | 00:40

ԱԺ այս քառօրյան առանձնահատուկ էր: Կառավարությունը և՛ մենաշնորհ հաստատեց, և՛ հայտարարեց դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Նախ՝ դեղերի մասին օրենք ընդունեց` շարունակելով մենաշնորհի առկա «ավանդույթները», հետո էլ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը պատերազմ հայտարարեց բոլոր օլիգարխներին: Նախնական «պատերազմի» հետևանքները բաժին հասան Սամվել Ալեքսանյանին: Նրա մենաշնորհը նորից հաստատեցին դեղերի ոլորտում, բայց, այ, շաքարի գործում Հովիկ Աբրահամյանը խոսքով նրա դեմ դուրս եկավ: Ինչևէ, քառօրյայում, ի թիվս այլ հարցերի, ուշագրավ էր նաև մեկ դրվագ:


ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ-ը ներկայացնող Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը վարչապետին հարցրին, թե ի՞նչ է իրենցից պահանջում, երբ բոլորը բոլորի մենաշնորհների մասին էլ գիտեն, կոռուպցիայի մասին էլ: Աբրահամյանը խոսեց, խոստացավ ու ՀԱԿ-ին երկու բանում մեղադրեց. «Դուք գիտեք, որ դա (խոսքը կոռուպցիայի մասին է- Ռ. Խ.) կախարդական փայտիկով չէ, որ խփենք և անենք: Պարոն Զուրաբյանը ժամանակին կարող էր, չէ՞, անել, որ հիմա տեղից խոսում է, թող աներ, ինչո՞ւ չի արել»,- հակադարձեց Հովիկ Աբրահամյանը: Ավելի ուշ պարոն Զուրաբյանին հարցրի` փաստորեն, այսօրվա կոռուպցիայի համար վարչապետը նաև իրե՞նց է մեղադրում: Պարզվեց, Լևոն Զուրաբյանն ամենևին էլ դա չէր հասկացել վարչապետի խոսքից, ընդամենը «սարքում» եմ, քանի որ, ըստ Զուրաբյանի, վարչապետն առաջարկներ ներկայացնելու մասին է ակնարկել:


Վարչապետը սիրում է նաև բոլոր ընդդիմադիրներին մեղադրել, որ քննարկումներին չեն մասնակցում, իսկ տեսախցիկների առաջ «բլբուլ» են կտրում: Այ, այս հարցում Զուրաբյանը ծանրակշիռ փաստարկ ուներ ու ասաց. «Մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք: Այն, ինչ կոռուպցիայի և մենաշնորհների հաղթահարման համար հայտարարում ենք, բաց ենք ասում, հանդիպելու, առանձին քննարկելու խնդիր չունենք: Հանդիպենք, որ ի՞նչ անենք»:

ՈՒրեմն ինչո՞ւ է կառավարությունն այդքան ջանասիրությամբ ու հետևողականորեն ձեզ իր մոտ կանչում, հետաքրքրվեցի: «Այդ հարցն իրենց պիտի տաք: Մենք խոսում ենք բաց, եթե դա համարում է կամերաների առաջ երևալու ցանկություն, ուրեմն բացատրենք` մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք: Այ, ով ունի, թող նա վախենա կամերաներից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ