«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին

Եվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին
13.04.2016 | 11:27

Եվրախորհրդարանի լիագումար նիստից առաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:
Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրեսետետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և Եվրոպական միության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին գրավոր հարցադրում ներկայացրել: Պատգամավորը հանձնակատարին հորդորել է քայլեր ձեռնարկել` հրադադարի պահպանման և ամրապնդման ուղղությամբ:
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Խորդի Սեբաստիան, նշել է, որ ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նամակ է հղել Մոգերինիին, որտեղ ընդգծել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերված բռնությունների փաստերը: Նա հորդորել է Եվրոպական միությանը վերջ տալ հրադադարի խախտման հարցում «կողմերին կոչեր անելուց», այն դեպքում, երբ ակնհայտ է կոնկրետ հանցագործը: Սեբաստիան վերջերս եղել է և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում:
Եվրախորհրդարանի Կանաչների/ԵԱԴ խմբի փոխնախագահ, իսպանացի եվրապատգամավոր Խոսեպ-Մարիա Տերիկաբրասը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստի բացմանը` պահանջելով ներառել Լեռնային Ղարաբաղը խաղաղ բանակցություններում և կոչ անելով ԼՂ լիակատար միջազգային ճանաչմանը` հիմք ընդունելով 1991-ի ժողովրդավարական հանրաքվեն, ինչպես նաև Ղարաբաղի գործող ժողովրդավարական ինստիտուտները և հարգված դատական համակարգը:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ