Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Xopan.am, այսինքն՝ Հայաստան

Xopan.am, այսինքն՝ Հայաստան
17.03.2016 | 12:03

Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը բջջային տարօրինակ հաղորդագրություն է ստացել Xopan.am կայքից, որն առաջարկում է աշխատանք Ռուսասատանի տարբեր քաղաքներում. «Կայքում նշվում է, որ, օրինակ, Պսկովում կա ավտոմեխանիկի գործ ու ցանկացողները կարող են դիմել այդ աշխատանքի համար: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք սա պետական մակարդակով արտագաղթի կոչ չէ՞»՝ կառավարությանը հարցրեց պատգամավորը: Նա ցանկանում էր իմանալ՝ ո՞րտեղից և ո՞վ է կարգավորում կայքի գործունեությունը, հաղորդագրությունների տարածումը և առհասարակ ո՞վ է աշխատանք առաջարկող այդ գործատուն: «Պարզ տրամաբանությամբ պետական որևէ կառույց կամ օպերատոր չպետք է շահագրգռված լինի քաղաքացիներին դրսում աշխատանք առաջարկել»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ պատասխանեց հարցին, նույնպես հաղորդագրություն էր ստացել. «Հավատացեք՝ ես Ձեզանից պակաս զարմացած չէի»,-դիմելով Նաիրա Զոհրաբյանին ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ որևէ ձևաչափով չէր կարող դա արվել պետական մակարդակով: «Ինչ վերաբերում է իրավական տեսանկյունին, ապա ցանկացած անձ իրավասու է տեղեկատվության տարբեր մեթոդներով՝ կայքերով, թերթերով ինֆորմացիա տեղադրել: Այլ հարց է, որ, օրինակ, անձնական տվյալների պաշտպանությոան օրենքով՝ իրավաչափ չէ նման հաղորդագրություններն ուղարկել անձնական հեռախոսահամարներին»,- ասաց նախարարը: ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության վարչությունն ավելի վաղ նման հարցերի վերաբերյալ ուսումնասիրություն է անցկացրել ու գտել, որ օպերատորների կողմից բաժանորդների անձնական հեռախոսահամարների օգտագործումը նման նպատակներով չի կարող իրավաչափ համարվել:
«Այս դեպքի վերաբերյալ էլ մենք կանցկացնենք ուսումնասիրություն, որի արդյունքների վերաբերյալ ես Ձեզ տեղյակ կպահեմ»,- խոստացավ Արփինե Հովհաննիսյանը: Հետաքրքիր է՝ կայքը միայն նախարարներին ու պատգամավորների՞ն է աշխատանք առաջարկում:

Դիտվել է՝ 5830

Մեկնաբանություններ