Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդմիջել է աշխատանքը հայ պատգամավորի աղոթքի համար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդմիջել է աշխատանքը հայ պատգամավորի աղոթքի համար
12.03.2016 | 13:45

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի պահանջով կիրակի օրը խորհրդարանական աշխատանքները ընդմիջվել են։ Milliyet-ի փոխանցմամբ՝ քրդական ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, թե խորհրդարանում ուրբաթօրյա նամազի համար ընդմիջում է հայտարարվում և պահանջել իր համար էլ կիրակի եկեղեցի գնալու համար ընդմիջում հայտարարել։ Խորհրդարանի նախագահն ընդունել է հայ պատգամավորի պահանջը և կիրակի խորհրդարանական աշխատանքները 40 րոպեով ընդմիջել է՝ հնարավորություն տալով հայ պատգամավորին եկեղեցի գնալ։
Կարո Փայլանը գնացել է խորհրդարանին ամենամոտ եկեղեցին, աղոթել և վերադարձել խորհրդարան։

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ