Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Էդ ե՞րբ են ուզել Քոչարյանը գա, մենք չենք իմացել»

«Էդ ե՞րբ են ուզել Քոչարյանը գա, մենք չենք իմացել»
26.02.2016 | 19:33

«Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որը այդ անձի հետ շատ երկար տարիների համագործակցության պատմություն ունի: Այն մարդիկ են դրա մասին հայտարարում, որ ամբողջ այս ընթացքում դավաճանի ու էլ ինչ անուն ասես փակցրել են այդ մարդու վրա: Նրան համարել են հայության, ժողովրդի թիվ մեկ թշնամի: Հիմա դառան իր պաշտպանը, հա՞»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այն տեսակետին, թե ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա

կազմելով, Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու խնդիրը լուծեց, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նկատի ունենալով նաև Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ի հարցերն իշխանությունները ինչ-որ կերպ լուծել են, ՀՅԴ-ին էլ նման համագործակցության մեջ են ներքաշել: Հետո էլ վրդովվեց. «Բայց իրանց ի՞նչ ցավն ա, իրանք ուզում են Քոչարյանը գա՞, էդ ե՞րբ են ուզել, մենք չենք իմացել: Մենք Քոչարյանին դեմ երբեք չենք եղել, ընդհակառակը, մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք: Մեր հայտնի 7 կետերը մենք պաշտպանել ենք նաև Քոչարյանի ժամանակ, գաղտնիք չէ: Եթե մենք մեր գաղափարները պաշտպանում ենք, մեր սկզբունքների տերն ենք, ինչ-որ մեկի դա՞շտն ենք փակում: Դա աբսուրդ է: Մենք էսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ, և եթե նա կորոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, մենք միայն կողջունենք դա, որովհետև նրա անցած ճանապարհը ըստ արժանվույն գնահատում ենք: Էդ տարիները մեր երկրի վերելքի տարիներն են եղել»:
Ի դեպ, դաշնակցական պատգամավորը խոսեց նաև Վարդգես Գասպարիի կալանավորման և խոշտանգումների մասին: «Խցում ծեծվելը բոլորովին այլ դրդապատճառներով կարող է տեղի ունենալ: Եթե դա տեղի է ունեցել հարցաքննության ժամանակ, կամ իրենից ինչ-որ ցուցմունք կորզելու նպատակով, տարբեր խնդիրներ են: Իսկ եթե խցում ինչ-որ վեճ է եղել, որը շատ հավանական է... մոտ երեք տարի ես խցում եմ եղել՝ էնքան ծեծ ու ջարդ է եղել, բայց ես չեմ համարում, որ դա եղել է անպայման կազմակերպված: Գողական աշխարհ է, հազար ու մի բան կարող է լինել: Պիտի հասկանալ, թե ինչ է եղել, որ կարողանանք եզրակացություն անել»,- հայտարարեց արդեն իշխանություն ներկայացնող Արմեն Ռուստամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ