Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Բրեժնևյան», հայհոյող ՀՀԿ-ականների խորհրդարանը

«Բրեժնևյան», հայհոյող ՀՀԿ-ականների խորհրդարանը
23.02.2016 | 01:10

Մինչ ԱԺ շենքի դարպասների մոտ տարբեր լրատվամիջոցների լրագրողներ բողոքի ակցիա էին անցկացնում` պահանջելով Մհեր Սեդրակյանին դատապարտել լրագրողներին վիրավորելու համար, նույն Սեդրակյանը խորհրդարանում ՄԻՊ էր ընտրում: Աբսուրդ է, երբ քո երկրի մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընտրվի այդ իրավունքներն անընդմեջ խախտող պատգամավորի «ձեռմամբ»: Այ հենց այստեղ է թաղված «շան գլուխը». մեր երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ, որոնց չպետք է վստահվի անգամ մի կենդանի պահել: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Խորհրդարարանը ՄԻՊ-ի ընտրությունից առաջ լսեց նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մեղադրանքը: Առիթն իսկապես կար: ՀՀԿ-ում տղամարդիկ վաստակել են «բրեժնևյան» համբուրվելու «մշակույթը»: Նիստի սկզբում նրանք ամեն անգամ այնպես են ողջագուրվում, կարծես կարոտախտը նրանց տևական ժամանակ «սպանել» էր: «Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են, ու դա ամեն օր: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ տղաներին ամեն օր համբուրվել: Նույն բանն ինստիտուտներում ուսանողներն են անում: Տգեղ է, դուք այստեղ այդ մշակույթը տարածում եք: Մի՛ արեք ըտենց բան»,- ասաց պատգամավորը: Միջամտեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ կարևորը այդ համբույրը Հուդայի համբույր չլինի, մնացածը նորմալ է: Սա հարուցեց Արամ Մանուկյանի զայրույթը. «Ես խոսում եմ երևույթից, որը շատ տգեղ է: Տղամարդկանց իրար պաչելը Վրաստանից եկավ, սիրուն չի: Երեխեքն են տեսնում»:
Հետո խորհրդարանն անցավ ՄԻՊ-ի փակ գաղտնի ընտրությանը, և 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ՄԻՊ ընտրվեց Արման Թաթոյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ