Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱԺ ղեկավարությունը զայրացնում է Հեղինե Բիշարյանին

ԱԺ ղեկավարությունը զայրացնում է Հեղինե Բիշարյանին
05.02.2016 | 00:25

Այս քառօրյայի ընթացքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԺ ամբիոնից բարկացավ խորհրդարանի ղեկավարության վրա, թե ինչու են նրանք պատգամավորների ելույթներից հետո ռեպլիկներ նետում կամ մեկնաբանում: «Քիչ կերեք, լավ աշխատեք, բա չասե՞մ: Լավ եմ անում, ասում եմ, ո՞վ իրավունք ունի ինձ քննադատի: Բոլոր ասածների տակ հիմնավորումներ կան, իա՛, այ քեզ բա՜ն»,- վրդովված նշեց պատգամավորը: Տիկին Բիշարյանին հարցրի, թե ինչո՞ւ խորհրդարանի ղեկավարությունն «արժանացավ» նրա զայրույթին: «Տևական ժամանակ կուտակված ասելիք էր: Բազմիցս պատգամավորների ելույթներն ուղեկցվում են մեկնաբանություններով, պիտակներով: Պատգամավորի գնահատականը ոչ թե իրենք պետք է տան, այլ ժողովուրդը կլսի նրանց ելույթները ու վերաբերմունքի կարժանացնի: Վերջ պիտի տան այս սովորությանը»,- ասաց պատգամավորը, ում ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը հեգնեց, թե այդքան «բոցաշունչ» ելույթներ ունենալու փոխարեն, թող հանձնաժողովի նիստերի ժամանակ նման ակտիվություն ցուցաբերեն, ոչ թե դահլիճում: Այս առնչությամբ էլ Բիշարյանը նշեց. «Հանձնաժողովի բոլոր նիստերին մեր անդամները մասնակցում են, բայց դահլիճում խմբակցությունը միայն այդ պատգամավորով չի ներկայացված, որևէ մեկը չի կարող ասել, թե դու այս հանձնաժողովի անդամ չես ու այս նախագծից չխոսես: Այստեղ բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքի մեջ: Խմբակցության անդամը հանձնաժողովում ասել է իր ասելիքը, դահլիճում էլ ես եմ ասում իմը: Այստեղ բոլորն ազատ են ու հավասար»,- եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ