ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Թուրքիայում ընտրություններին հաղթել է... «հայերի կուսակցությունը»

Թուրքիայում ընտրություններին հաղթել է... «հայերի կուսակցությունը»
10.06.2015 | 14:03

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից 2 օր անց պարզ չէ, թե ինչ տեսք է ունենալու նոր կառավարությունը։ Էրդողանի իսլամիստական պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում կորցրեց բացարձակ մեծամասնությունը և կոալիցիոն գործընկերոջ կարիք ունի՝ Tagesschau գերմանական պարբերականում գրում է Թոմաս Բորմանը։ Այս քվեարկությունը նաև նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ իշխանության նկատմամբ հավակնություններին դեմ և կողմ քվեարկելու հնարավորություն էր։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում էր խորհրդարանում հավաքել ձայների 2/3-ը, որ բավարար ուժ ունենա Սահմանադրությունը փոխելու և նախագահի իշխանությունը ընդլայնելու համար, սակայն թուրք ընտրողը այդ պլանների դեմ քվեարկեց։ Էրդողանի կողմնակիցները ձայների 41 տոկոսով չկարողացան ստանալ խորհրդարանում տեղերի անգամ կեսը, շարունակում է հեղինակը։ Կուսակցության ղեկավար, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի ցանկանում խոսել պարտությունից և նշում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջվա պես Թուրքիայի ամենաուժեղ քաղաքական կուսակցությունն է։ «Մեր կուսակցությունը նաև այս ընտրություններում հաղթող դուրս եկավ։ 13 տարի շարունակ այդպես է եղել։ Նախկինում մենք արդեն գրանցել ենք հաջողություններ և մենք, անխոս, դեռ նոր և ավելի մեծ նվաճումներ ենք ունենալու։ Մենք ոչ մի վայրկյան չենք մտածում դադարի մասին»,- մեջբերում է պարբերականը ընտրություններից հետո նրա հայտարարությունը։ Սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հետագա կառավարման համար կոալիցիոն գործընկերոջ կարիք ունի։ Երեք ընդդիմադիր կուսակցություններից պոտենցիալ թեկնածուն կարող է լինել «Ազգայնական շարժումը» (MHP, Թուրքիայում հայտնի «Գորշ գայլեր»), որը «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կարող է ձևավորել կառավարություն։ Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) կամ ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP) դժվար թե Էրդողանի համար կոալիցիոն գործընկերներ լինեն։ Տեսականորեն հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն կոալիցիայի մեջ, սակայն առանց «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ կառավարություն ձևավորելն անհնար է, գրում է հեղինակը և մեջբերում գերմանական Deutsche Welle գործակալության թուրքական բաժնի խմբագիր Բահա Գյունգյորին, որը Թուրքիայից հայտնում է, որ ընտրությունների արդյունքը իսկական ֆիասկո էր Էրդողանի և Դավութօղլուի համար։ «Առանց կոալիցիա ձևավորելու անհնար է արդյունավետ ղեկավարող կառավարություն կազմել։ Սակայն դժվար է պատկերացնել, թե որ քաղաքական ուժը կցանկանա Էրդողանի AKP-ի հետ կոալիցիա կազմել։ Սոցիալ -դեմոկրատական կողմնորոշում ունեցող ժողովրդա-հանրապետական կուսակցությո՞ւնը»։ Դժվար թե։ Ընդդիմությունում նվաստացուցիչ բանակցային անգործունակությունից հետո նրանք դժվար թե կարողանան մեծամասնության ներկայացուցչի դերում հանդես գալ։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կողմ է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների շարունակմանը, և Էրդողանի կրոնական ու պահպանողական ուժերի համար նա՝ որպես գործընկեր, հաշվից դուրս է։
Իր հերթին Ազգայնական շարժման ղեկավար Դևլեթ Բահչելին ընտրությունների երեկոյան մերժել էր կոալիցիա ձևավորելու ցանկացած գաղափար։
Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը այս ընտրությունների միակ հաղթող ուժն է, որին Էրդողանը որակել էր որպես հայերի և միասեռականների կուսակցություն, կարողացավ հաղթահարել անցողիկ 10 տոկոսի շեմը։ Եվ այդ հաջողությունը գրանցեց նախագահ Էրդողանի համակարգի հետ համագործակցելուց հրաժարվելու շնորհիվ։ ՈՒստի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմելը քրդական կուսակցության համար մեծ վտանգներ ունի։ Թուրքիան ներկայումս ներքաղաքական շատ անկայուն ժամանակներ է ապրում, և չի բացառվում, որ այս տարի երկիրը ստիպված է լինելու կանգնել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության փաստի առաջ»,- եզրափակում է թերթը։

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ