ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Պատգամավորներն այլ «սորտի» մարդիկ են

Պատգամավորներն այլ «սորտի» մարդիկ են
15.05.2015 | 00:26

Մամուլն արդեն անդրադարձել է ԱԺ-ի միջանցքներում «Նոյ» ջրի սարքերին և դահլիճում պատգամավորների առջև դրված նույնանուն ջրի շշերին: Սակայն հետաքրքիրն այն է, որ միջանցքում ջրի սարքի կողքին սովորական պլաստմասե բաժակներ են դրված, իսկ այ, պատգամավորների առջև էկոլոգիապես ավելի անվնաս, թղթե, համեմատաբար թանկ բաժակներ են, որոնք, բնականաբար, ինչ-որ մեկի բիզնեսին «հանրային օգուտ» բերելու համար են հայտնվել խորհրդարանում: Անհասկանալի է, պատգամավորի առողջությունն ավելի թա՞նկ է ԱԺ-ում աշխատողի կամ այստեղ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի առողջությունից: Եթե վերջիններս պլաստմասե բաժակներով են ջուր խմում, ինչո՞ւ նույնը չի կարող անել պատգամավորը: Թե՞ նրանք այլ «սորտի» մարդիկ են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ