Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԼՂՀ ԱԺ ընտրությունների ոչ պաշտոնական տվյալները

ԼՂՀ ԱԺ ընտրությունների ոչ պաշտոնական տվյալները
04.05.2015 | 16:30

Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի անձնական հաշվարկներով, ստացել է 47 տոկոս ձայն:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր բլոգում ներկայացրել է իր սեփական ու որոշ կուսակցությունների հաշվարկները, թե Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից քանիսը քանի մանդատ է ստացել` ընդգծելով, որ տվյալները պաշտոնական չեն:
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն - 47 %,
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն - 5 %-ի շեմին է,
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» - 19 %,
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» - 1,5%,
5. «Խաղաղություն և զարգացում« կուսակցություն - 1 %-ից քիչ,
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն -19 %,
7. «Շարժում-88» կուսակցություն - 6,5 %:
«Սրանք նախնական և կլորացրած արդյունքներն են, և կարող են թեթև շեղում տալ վերջնական արդյունքներից,- գրում է Արտակ Բեգլարյանը,- ըստ կրկին նախնական ու ոչ պաշտոնական տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցուցակը հետևյալն է: Ի դեպ, որոշ ընտրատարածքներում կատաղի պայքար է մղվել, և չնչին տարբերությամբ են որոշ թեկնածուներ հաղթել, այնպես որ չեմ բացառում, որ տվյալների վերջնականացումից հետո փոփոխություն լինի ներքոնշյալ ցանկում»:
1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»),
2. Արսեն Առուստամյան (անկախ),
3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),
6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»):
Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն- 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» - 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
4. «Շարժում-88» կուսակցություն - 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն - եթե 5 %-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով, ապա՝ 1 համամասնական մանդատ, այլապես կուսակցություններից մեկը կստանա այդ մեկ մանդատը, իսկ թե որ կուսակցությունը, դժվարանում եմ ասել:
1 մանդատ ևս պետք է տրվի կուսակցություններից մեկին՝ կորսված ձայների վերաբաշխման շնորհիվ: Այս 32 մանդատին գումարվում է 1 անկախ պատգամավորի մանդատ:
Արցախում արդեն 6-րդ անգամ անցկացվող խորհրդարանական ընտրություններին որին մասնակցելու համար գրանցվել էր մոտ 70 մասնակցություն, ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7՝«Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», կոմունիստական կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները և մեծամասնական ընտրակարգում` 46 անձ:
Իսկ 33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի:
Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ «Թվիթերում» ստեղծել է #NKRvote15 հեշթեգը, որով կարելի է հետևել հիմնականում անգլերեն թարմացումներին:

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ