«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին պատգամավորի մանդատի համար կպայքարի 206 թեկնածու

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին պատգամավորի մանդատի համար կպայքարի 206 թեկնածու
03.05.2015 | 12:09

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: Պատգամավորական 33 մանդատներին հավակնում է 206 թեկնածու: Մեծամասնական ընտրակարգով 11 մանդատի համար առաջադրվել է 42 թեկնածու: Համամասնական ընտրակարգով 22 մանդատի համար առաջադրվել են 7 կուսակցության 164 թեկնածուներ: Մայիսի 2-ին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ թեկնածուների թիվը կրկնապատկվել է, ավելացել է նաև կանանց թիվը: Այս տարի ընտրություններին կմասնակցի 101 653 ընտրող:
«Մենք կարևորում ենք ձգտումը՝ անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, և կարծում ենք, որ դրա համար անհրաժեշտ է ինչպես քաղաքական կամք, այնպես էլ իրավական դաշտի անընդհատ կատարելագործում: Ընտրական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել և ընդունվել է ավելի քան 70 որոշում»,- ասաց նա՝ շեշտելով, որ նոր օրենսգրքով կրճատվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորների տեղերը: Համամասնական ցուցակում ընդգրկվող թեկնածուների նվազագույն թիվը 5-ն է, առավելագույնը` 60-ը: Ընտրությունների համար առավոտից գործում են 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնցից մեկը Երևանում է: Հանձնաժողովների 2500 ներկայացուցիչների համար անցկացվել է մասնագիտական դասընթաց:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ