«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է ընդունել
24.04.2015 | 19:29

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել։ Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը։ Պետդուման «խոր ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։
«Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում ամուր խաղաղության և անվտանգության հաստատման»,- վստահ են պատգամավորները։ Պետդուման կարծում է, որ Եվրասիա մայր ցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների և իրավահավասար համագործակցության, խաղաղության և արարման օրինակ: Փաստաթղթում նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», ինչպես նաև միջազգային հարցերում կողմ են հանդես գալիս «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»։

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ