ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին
24.04.2015 | 15:42

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին։
Գերմանիայի Բունդեսթագում սկսվել է Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը: Նիստին ներկա է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այդ տարիներին կատարվածում»,- իր ելույթի ընթացքում ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը։ Ըստ նրա՝ իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել Ցեղասպանության զոհերի սերունդների համար արդարությունը։
«Օրհան Փամուկն ու Հրանտ Դինքն արժանի են, որ այսօր ստանան մեր աջակցությունը»,- հավելել է նա։
Երեկ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել էր նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը՝ Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
«Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի՝ կրում ենք համապատասխանատվություն»,- հայտարարել էր նախագահը:
Գերմանիայի կառավարությունը նախ փորձում էր խուսափել 1915-ի դեպքերը ցեղասպանություն կոչելուց և որոշել էր չեզոք դիրք գրավել այդ հարցում: Սակայն ավելի ուշ Գերմանիայի կանցլերի մամուլի խոսնակը հայտարարեց, որ մտադիր են աջակցություն հայտնել խորհրդարանում ներկայացված բանաձևին:
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու համար Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն զանգահարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Գերմանաբնակ թուրքերը ևս հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ ճանաչման օրինագծի ընդունումը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին: Թուրքիայի վարչապետը չէր բացառել, որ ընդունման դեպքում Թուրքիան դիվանագիտական քայլեր կձեռնարկի: Ավստրիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումից, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիան հետ էր կանչել Վիեննայում և Վատիկանում իր դեսպաններին:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ