«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բունդեսթագը մտադիր է ապրիլի 24-ի բանաձևում նշել ցեղասպանություն բառը

Բունդեսթագը մտադիր է ապրիլի 24-ի բանաձևում նշել ցեղասպանություն բառը
21.04.2015 | 11:33

Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, կառավարությունը հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների նախագծին՝ փոխանցում է Associated Press-ը: Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին քննարկվելիք փաստաթղթի նախագծում ասված է, որ հայերի ճակատագիրը օրինակելի է «զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, տեղահանումների և ցեղասպանությունների պատմության համար, որոնցով սարսափելի ձևով հատկանշվում է 20-րդ դարը»: Բանաձևը քննարկվել է օրենսդիրների և կառավարության միջև և, ըստ գործադիր մարմնի խոսնակ Շտեֆեն Շայբերթի, կառավարությունը որոշել է սատարել նախաձեռնությունը: Die Weltը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և կառավարությունը այժմ հայերի սպանդը բնորոշում են որպես ցեղասպանություն: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung թերթին ասել է, որ «մարդ թերևս կցանկանար հանրագումարի բերել տեղի ունեցածը ցեղասպանություն բառով», և դրա «պատճառներն ու, անշուշտ, զգացմունքները» ինքը կարող է հասկանալ:
Նա մտահոգություն է հայտնել, որ «Անկարայի և Երևանի միջև էլ ավելի լարված քաղաքական բանավեճը կարող է բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ երկխոսությունը հայերի և թուրքերի միջև, ինչը Շտայնմայերը մեծապես կարևորել է: Associated Press-ը նշում է, որ Գերմանիայի խորհրդարանում բանաձևի ընդունումը երաշխավորված է թվում:
Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելով՝ գրում է Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին: Դա հնարավոր է խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման ներքո: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևը, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ: Գերմանիան կմիանա այն երկրներին, կազմակերպություններին ու անհատներին, որ կատարվածը ցեղասպանություն են որակում: Գերմանիան «շրջադարձ» կկատարի` իր գլխավոր առևտրային գործընկեր Թուրքիայի նկատմամբ հարաբերություններից, Գերմանիան, որտեղ նաև միլիոնավոր թուրքեր են բնակվում: Կիրակի օրը ARD TV-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից` Թուրքիային «չնեղացնելու» համար:

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ