ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել

Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել
15.04.2015 | 11:04

Չիլիի խորհրդարանը րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել՝ Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2007-ին։

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ