Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ըստ պատգամավորների` Սէֆիլյանը լավ բան չի անում

Ըստ պատգամավորների` Սէֆիլյանը լավ բան չի անում
27.03.2015 | 15:43

Այսօր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձան «Հիմնադիր խորհրդարանի» և Ժիրայր Սէֆիլյանի հայտարարություններին: «Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ: Սա այն քայլն է, որ ուզում են անել մեր թշնամիները, մեր չուզողները: Կարելի է ապրիլի 24-ի ամբողջ միջոցառումների շարքը հարամել: Մեզ համար բացարձակապես անհասկանալի են մոտիվները, ինչպե՞ս կարելի է այդ օրվա խորհուրդը ոտնահարել»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, քանի որ միջազգային մեծ ներկայություն է լինելու Հայաստանում այդ օրը, մենք պարզապես «ամոթով» կմնանք աշխարհի առաջ: Կոչ անելով զերծ մնալ այդ օրը հանրահավաքներ հրավիրելուց, դաշնակցական պատգամավորն ընդգծեց, որ ամեն մեկն իրավունք ունի իր տեսակետն ունենալու, բայց ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի:

Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցությանը, Ռուստամյանն ասաց. «Ես չեմ ցանկանում միանալ նման ուժի հետ: Պարզ ասեմ՝ ես այդ ուժի հետ ոչ հանրահավաքի կգնամ, ոչ էլ սեղան կնստեմ»: Ավելին, պատգամավորի կարծիքով, Ժիրայր Սէֆիլյանի քայլերը ոչ մի լավ բանի չեն կարող բերել: «Մենք Ժիրայր Սէֆիլյանին շատ լավ ճանաչում ենք: ՀՅԴ-ն է նրան նշանակել ջոկատի հրամանատար: Այնպես չպետք է անեն, որ իրենց կենսագրության վրա սև բիծ մնա»,-շեշտեց Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ «Նախախորհրդարանի» առաջարկած ծրագրում քաղաքական օրակարգ չի տեսնում: «Այն, ինչ այսօր «Ժառանգությունն» է առաջ տանում, Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ն, դրանք բոլորը լի են քաղաքական օրակարգով, ունեն վերլուծական մտքի խնդիր, իրենց կողմից բացատրվում է՝ ինչ է արվում: Այդ քաղաքական միավորների արածը, վստահ եմ, ունի քաղաքական օրակարգ, որն ընկալելի է»,- ասաց պատգամավորը` հընթացս նշելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» քայլերն ու ծրագրերն անհասկանալի են: «Ամեն օր կոչով հանդես գալ, հատկապես, որ այդ կոչին չկա մեծ արձագանք, ինձ թվում է՝ իմաստ չունի: Ես ինքս ինձ համար ունեմ երկու նախադրյալ՝ մինչև ապրիլի 24-ը կամ այդ օրը չի կարելի որևէ բան նախաձեռնել: Այդ օրը հատուկ օր է բոլորի համար: Ապրիլի 24-ից հետո կարելի է նստել քննարկել: Կհամաձայնենք, թե ոչ՝ ուրիշ հարց է: Երկրորդ նախապայմանն այն է, որ ԼՂՀ-ն ներգրավված չի լինելու որևէ ձևով ներհայաստանյան հարցերի քննարկմանը: Եթե երկու նախապայմանները լինեն՝ կարելի է քննարկել: Բայց դրա մեջ պետք է լինի միտք և քաղաքական օրակարգ»,- հայտարարեց Թևան Պողոսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ