«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Դուք ձեր կրծքանշաններով, վզկապներով, ժողով անելով՝ մարդկային արժանապատվությունն եք ոչնչացնում»

«Դուք ձեր կրծքանշաններով, վզկապներով, ժողով անելով՝ մարդկային արժանապատվությունն եք ոչնչացնում»
24.02.2015 | 16:54

«Իշխանությունը բարոյական հիվանդությամբ է տառապում: Չի ուզում տեսնել այն խնդիրները, ինչ կան: Դուք ստեղծում եք կոռուպցիայի հանձնաժողով, որտեղ դնում եք մարդ, որը ղեկավարում է հարկային, մաքսային համակարգը, բյուջե մուտքերն ու ելքերը: Կարո՞ղ է այդ մարդը կոռուպցիայի դեմ պայքարել: Կառուպցիայի 6 հանձնաժողով է ստեղծվել, դրանից կոռուպցիան պակասե՞լ է: Վարկաբեկված մարդկանցով ուզում եք մարտահրավերներին դիմակայե՞լ, չի լինի: Դուք շատ կոպիտ սխալներ եք անում՝ մարդկային ռեսուրսի առումով: Դուք ձեր քաղաքականությամբ ազատ մարդուն կաշկանդող եք: Դուք ձեր կրծքանշաններով, վզկապներով, ժողով անելով՝ մարդկային արժանապատվությունն եք ոչնչացնում: Սա կոչվում է բոլշևիզմի ռևանշ: Մարդու ազատությունն եք ոչնչացնում», - այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` իրենց հեղինակած կառավարման ճգնաժամի հարցը քննարկելիս: Պատգամավորի դիտարկմամբ, իրենք ունեն նաև իրավիճակից դուրս գալու լուծումները, սակայն մինչ այդ իշխանությունը պետք է ընդունի, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ