Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Եռյակը դժգոհ է կառավարության աշխատանքից, բայց վարչապետի հրաժարականը չի պահանջի

Եռյակը դժգոհ է կառավարության աշխատանքից, բայց վարչապետի հրաժարականը չի պահանջի
05.02.2015 | 12:11

Պետական պարտատոմսերի վարկանիշի անկում, միջազգային պահուստների 33 տոկոս կրճատում, կանխատեսված տնտեսական աճի ու հարկահավաքման թերակատարում։ Անցած տարվա այս ցուցանիշները քննադատելով հանդերձ՝ ոչիշխանական եռյակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարց չի քննարկում։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծում է՝ 2014-ի բյուջեն թերակատարվել է 8,5 միլիարդ դրամով։ Եթե դրան էլ գումարվեն կանխատեսված տնտեսական աճի շեմն ու գնաճը, բյուջեն հսկայական գումարներ է կորցրել։ «2014 թվականի համար 5,2 տոկոս էր նախատեսվել տնտեսական աճը։ Հիմա պարզ է, որ 3 տոկոս լավագույն դեպքում կարող է լինել։ Այդ 2,2 տոկոսը մոտ 35 միլիարդ դրամ է»,- ասել է պատգամավորը։ Թվարկելով Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողումները՝ ԲՀԿ պատգամավորը վարչապետի մեղքը չի տեսնում։
Ստվերի դեմ պայքար ու մարդակենտրոն կառավարություն խոստացած Հովիկ Աբրահամյանը եղել է, կա և կմնա ձախողումների հիմնական դերակատարներից մեկը, վստահեցնում է եռյակի անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ըստ պատգամավորի՝ կոնգրեսն ամեն առիթով խոսել ու խոսելու է այդ մասին, սակայն ՀԱԿ-ը ևս կառավարության կամ Հովիկ Աբրահամյանի հրաժարական չի պահանջում, քանի որ գործադիրին ու վարչապետին առանձին մարմին չեն դասում։ «Հովիկ Աբրահամյանն ընդամենը այս կեղեքիչ իշխանության կառավարություններից մեկն է։ Ոչ Հովիկ Աբրահամյանից առաջ է լավ եղել, ոչ Հովիկ Աբրահամյանի ժամանակ լավ կլինի, ոչ էլ Հովիկ Աբրահամյանից հետո, եթե Սերժ Սարգսյանը կամ հանրապետական իշխանությունը շարունակում է մնալ»,- ասում է Զուրաբյանը։
Կառավարությանը քննադատող, բայց Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չպահանջող կուսակցություններից է «Ժառանգությունը»։ Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղյակ չէ՝ եռյակը հանդիպումներ ունեցե՞լ է Հովիկ Աբրահամյանի հետ և կուլիսային որևէ համաձայնության եկե՞լ է վերջինիս հետ։ Գործընկեր պատգամավորների նման Հակոբյանը նույնպես երկար թվարկում է տնտեսության մեջ առկա բացասական երևույթներն ու դրանից բխող հետևանքները։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է եռյակը խուսափում առճակատման գնալ վարչապետի հետ և պահանջել նրա հրաժարականը, «Ժառանգության» ղեկավարը մաթեմատիկայի լեզվով պատասխանեց։ «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Եթե նույնիսկ լավագույն մասնագետը հիմա նշանակվի վարչապետ, միևնույն է, ոչինչ չի փոխվի։ Ձեզ թվում է՝ այդ կառավարությունում խելացի մարդիկ չկա՞ն։ Կան։ Բայց համակարգը այնպիսին է, որ նրանք չեն կարող արժանապատվորեն իրենց աշխատանքը իրականացնել»,- ասում է Հակոբյանը։

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ