Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն»

«Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն»
03.02.2015 | 18:58

«Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, սա պենալ է: Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն: Կոմբինացիա մի՛ մտածեք, պետք չի ունենալ կիսապաշտպան հենակետային, հասարակ լուծում է, այ մարդ: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր չի, 18 մետր է, 11 մետր հեռավորությունն է, 18 մետր դարպասն է, ոնց խփեք՝ մեջն ա մտնում, հասկանո՞ւմ եք: Սա է ձեզանից պահանջվում»,- այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից պատկերավոր ներկայացրեց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ Հայաստանում եթե մեկը անգամ հազար դրամի առևտուր է անում, շատ հեշտ է իմանալ, թե ով է:
«Փոքր ու միջինը նշանակում է, որ ես հսկում եմ, թե դու ինչ գործունեություն ես արել, ինչքան ծախեցիր: Ինչ ծախս ես արել, դա ինձ չպետք է հետաքրքրի: Նույն ձևով՝ ով ձեզ մատակարարել է, ես էլ եմ հսկում, թե նա ինչ ծախեց: Դրանով ավտոմատ իմանում եմ, թե դու ինչ ծախս արեցիր... Այս եղանակն իրեն չի արդարացնի, հիմա շուտ է, որովհետև կգնա խոշորացման: Պետք է մտածել շեմ, փոքր ու միջինից քիչ ուզել, դրանից ավելի շատ ուզել: Սա էր ձեզնից պահանջվում: Այդ 58 մլն շեմը պետք է հարկվի նույն ձևով, ոնց որ փոքրը: Պա՜րզ, հասարա՜կ, գեղեցի՜կ»,- բացատրեց պատգամավորը և գործող ու նախկին վարչապետերի միջև համեմատություն անցկացնելով, փաստեց, որ բացի այն, որ նրանց միջև մեծ տարբերություններ կան, նաև անձով էլ է պայմանավորված հակասությունները: «Պայմանավորենք թեկուզ մարդկային անձով, որ մարդը ոչինչ չիմանալով՝ մտածում էր, որ կարելի է ոչինչ չքննարկել»,- ընդգծեց տնտեսագետ պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ